Ինչո՞ւ որոշ ուսուցիչներ առցանց անցկացրած դասաժամի համար չեն վարձատրվել

Ինչո՞ւ որոշ ուսուցիչներ առցանց անցկացրած դասաժամի համար չեն վարձատրվել

Ըստ օրենքի՝ հավելյալ առցանց դասաժամի համար ուսուցիչներին հատկացվում է առանձին գումար, բայց ոչ բոլորն են դա ստացել: ԿԳ նախարարությունից պարզաբանում են՝ նրանք ովքեր մտածում են, որ սխալմունք է տեղի ունեցել, կարող են դիմել իրենց eflow հարթակի միջոցով:

Ընդգծենք, որ երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ուսուցիչներին թույլատրվում է առանձին առցանց դասեր անցկացնել, որոնց համար նրանք ստանում են լրացուցիչ 7 լարի՝ մեկ դասաժամի դիմաց: Վճարումը կատարվում է անհատական, կախված ժամաքանակից, բայց ինչպես պարզվում է ուսուցիչների աշխատավարձը սխալ է փոխանցվել, ոմանց անցկացրած ժամերը կրճատվել են, ոմանցն էլ e-school-ում հիբրիդային դասերն ընդհանրապես անհետացել են:

Ի՞նչ պետք է անի ուսուցիչը այս դեպքում և ո՞ւմ պետք է դիմի: Այս հարցերին կրթության նախարարությունում պատասխանել են հետևյալ կերպ.

«Ուսուցիչները այն առցանց դասաժամերի համար են վարձատրվել, որոնք նշված են եղել բազայում: Ուսուցիչներին այն դասաժամերի համար են վարձատրել, որոնք e-school-ի բազայում են եղել, եթե մտածում եք, որ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, ապա կարող եք eflow հարթակի միջոցով դիմել»:jnews.ge