Պետությունը կաջակցի կոմունալ վճարումների հարցում

Պետությունը կաջակցի կոմունալ վճարումների հարցում

Վրաստանի կառավարությունը կրկին կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի վճարները բնակչության մի մասի համար: Խոսքը վերաբերվում է սոցիալապես անապահով քաղաքացիներին, ում սոցիալական միավորը 150 հազարից պակաս է։

Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը նշել է, որ սուբսիդավորման ծրագիրը կմեկնարկի հունվարից և կշարունակվի ողջ տարվա ընթացքում։

«Մեր որոշմամբ սուբսիդավորվելու է էլեկտրաէներգիայի ամսական վճարը բնակչության մի մասի՝ մոտ 1 միլիոն քաղաքացու համար։ Դա վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, ում միավորները 150 հազար կամ քիչ են։

Սուբսիդավորման այս ծրագիրը գործում էր համաճարկի սկզբից և այն տևեց երկու տարի,  սակայն սույն թվականի հունվար ամսին պիտի դադարեցվեր, և մենք որոշեցինք շարունակել այս ծրագիրը», — ասել է Ղարիբաշվիլին։ aliq.ge