Վրաստանում Covid-ի հետ կապված լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվի՝ չնայած համաճարակաբանական իրավիճակի վատթարացմանը, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Վերջերս Վրաստանը թարմացնում է օրական կորոնավիրուսով վարակվածների թվի հակառեկորդները։ Երեքշաբթի օրը այդ ցուցանիշը հասել է 15762-ի։
«Այս պահի դրությամբ լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվել, որոշվել է, որ 50 տարեկանից բարձր պատվաստումների խրախուսման ծրագիրը հասցնել մեկ ամիս, միևնույն ժամանակ 50 տարեկանից բարձր քաղաքացիները 100 լարի կստանան՝ խթանող դոզայով պատվաստվելու դեպքում»,- ասել է Ղիբրաձեն։
Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ վայրերում, այնպես էլ փողոցում, սակայն քչերն են հետևում կանոններին։
Ռեստորաններ, թատրոններ, թանգարաններ, ֆիթնես կենտրոններ և այլ հաստատություններ կարելի է այցելել միայն «կանաչ անձնագրերով»։ QR կոդերը ստացվում են պատվաստված, հիվանդ կամ բացասական թեստով:
Վրաստանում արդեն սկսվել է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը։ Հունվարին օրական հիվանդացության ցուցանիշն արդեն հասել է 15 000-ի։ Համաճարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման ավելի քան 1 միլիոն դեպք։