ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պահանջում են դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից։ Նրա խոսքերը փոխանցել է RIA Novosti-ն։
Պոլյանսկին ընդգծել է, որ Սիրիայում ապօրինի գտնվող զորքերը պետք է անհապաղ լքեն երկիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի հաղթահարում ահաբեկչության դեմ պայքարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կանխատեսել էր Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի մոտալուտ դուրսբերում։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները կլքի երկիրը, քանի որ այնտեղ նրանց համար «անհարմար» է, և նրանք այնտեղ շատ խնդիրներ են ունենում։ shantnews.am