Վրաստանի պաշտպանության ուժերի պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով կառավարությունն աշխատում է Javelin հակատանկային հրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի գնման ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ։ Հաշվի առնելով ՊՆ առաջնահերթությունները՝ որոշվել է ձեռք բերել Javelin համակարգը 26 մլն 246 հազար 866 դոլար ընդհանուր արժողությամբ։
Հրթիռային համալիրների գնումը կֆինանսավորվի Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև համաձայնագրով հատկացված միջոցներից, ինչպես նաև Վրաստանի պետական բյուջեից։
Javelins-ի առաջին խմբաքանակը Վրաստան է առաքվել 2018թ.
2021 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել Վրաստանին հավելյալ 30 միլիոն դոլարով Javelin հրթիռներ վաճառելու մասին։