Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 17 531 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 38 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 52 362 թեստ, այստեղից 29 383-ը արագ, իսկ 22 979-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 36.47 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 30.65 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 27 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել է, 15 212-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 750 228 պատվաստում, օրական՝ 2 443։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 850 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 962 անձ:
Երեկ, փետրվարի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 23 134 նոր դեպք, ապաքինվել է 17 594 պացիենտ, մահացել 33 մարդ: 1tv.ge