Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Մադրիդի փողոցներ՝ դժգոհելով հակաքովիդային քաղաքականությունից և սահմանափակող միջոցներից։ Բողոքի ակցիան, որին մասնակցել են նաև պատվաստումների հակառակորդները, ավարտվել է Իսպանիայի խորհրդարանի շենքի մոտ։
Իսպանիայի իշխանությունները պլանավորում են փետրվարի 10-ից չեղարկել փողոցում դիմակների պարտադիր կրումը, այս միջոցը պետք է հաստատվի Նախարարների կաբինետի կողմից վաղը։ Այս պահին 12 տարեկանից բարձր իսպանացիների 90 տոկոսն արդեն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ։
Ռոտերդամում, չնայած վատ եղանակին, հազարավոր մարդիկ միացել են ցույցին ընդդեմ կորոնավիրուսի տարածումը զսպելու՝ կառավարության միջոցների։ Ի տարբերություն նախորդ ցույցերի, այս մեկը խաղաղ է անցել: Կազմակերպիչները խոստանում են մի շարք ակցիաներ անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում։ Հանրային ճնշման արդյունքում Նիդերլանդների իշխանությունները սկսել են աստիճանաբար թուլացնել սահմանափակումները։
Իսկ Օտտավայում հունվարի 29-ից չի դադարում բողոքի ակցիան ընդդեմ պատվաստումների անձնագրերի, որ նախաձեռնել են բեռնատարների վարորդները։ Կանադայի մայրաքաղաքի իշխանություններն ու ոստիկանությունը խոստովանել են, որ այլևս չեն վերահսկում իրավիճակը և հավելյալ ռեսուրսների կարիք ունեն բողոքի ակցիան դադարեցնելու համար։ Օտտավայի կառավարությունը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել։ Ավելի վաղ վարչապետ Ջասթին Թրյուդոն ցուցարարներին անվանել էր մարգինալացված փոքրամասնություն։ tv9news.ge