Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի հետ համերաշխության կոչ է արել: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
«Մենք Ուկրաինայում պատրաստ ենք ամենավատ սցենարին, այժմ աշխարհը պետք է աջակցություն ցուցաբերի»,-հայտարարել է քաղաքական գործիչը գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Կլիչկոյի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ձգտում է համաշխարհային ազդեցություն ձեռք բերել, եւ Արեւմուտքը պետք է իմանա, որ Ուկրաինայից հետո Բալթյան երկրներն են հերթում: «Մենք միայն սկիզբն ենք»,-հայտարարել է Կիեւի քաղաքապետը:
«Եթե Օլաֆ Շոլցը եւ մյուս պետական առաջնորդները խոսեն Պուտինի հետ, նրանք պետք է հստակ հասկացնեն նրան, որ մեր երկիրը պայքարելու է հարձակման դեմ, եւ դա կունենա շատ լուրջ հետեւանքներ»,-ընդգծել է Կլիչկոն: news.am