Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։
«Կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ ձեզ հետ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։
Երկրի ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին թույլ չտալ արմատականներին օգտագործել խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևի իշխանությունները «Գրադ» կայանքներ են տեղադրել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերում։ Ընդ որում, օպերացիայի հենց սկզբից գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ չեն հարվածի խաղաղ բնակչությանը։