Ծառայության իրավասությունը ներառում է քննչական մարմինների, այդ թվում՝ դատախազության և ոստիկանության աշխատակիցների հանցագործությունների քննությունը։
Մարտի 1-ից Վրաստանում իր աշխատանքը սկսել է Հատուկ քննչական ծառայությունը՝ Վրաստանի գլխավոր դատախազության՝ Պետական տեսուչ ծառայության հետաքննության ընթացակարգային ղեկավարման բաժնի ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորությամբ։
Ծառայության իրավասությունը ներառում է պաշտոնատար անձանց և քննչական մարմինների աշխատակիցների, այդ թվում՝ դատախազության և ոստիկանության աշխատակիցների հանցագործությունների քննությունը։
Վրաստանում Պետական տեսուչ ծառայության բազայի վրա նոր ծառայություն է ստեղծվել։ Խորհրդարանը որոշումն ընդունել է արագացված կարգով, ինչը հարուցել է ընդդիմության, օմբուդսմենի, անձամբ պետական տեսուչի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությունը, սակայն վերջինս, այնուամենայնիվ, ստորագրել է համապատասխան փոփոխությունները։