«Ուկրաինայում 1 շաբաթվա պատերազմի ընթացքում 9 հազար ռուս է սպանվել», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված ուղերձում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ զինուժի կորուստների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ զոհվել է 498 ռուս զինվորական: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև «ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում կորուստների թիվը», որոնք, ըստ ռուսական ռազմական գերատեսչության՝ կազմում են ավելի քան 2870 սպանված և մոտ 3700 վիրավոր։
«Միայն հաստատված տվյալների համաձայն՝ Ուկրաինայի իրավապահ մարմինների գերեվարված զինծառայողների թիվը կազմում է 572 մարդ»,- նշվում է զեկույցում: