Ռուսաստանն արգելել է ավելի քան 200 ապրանքների արտահանումը

Ռուսաստանն արգելել է ավելի քան 200 ապրանքների արտահանումը

Ռուսաստանի Դաշնությունն արգելում է ավելի քան 200 ապրանքների արտահանումը։ Կառավարության որոշմամբ՝ արգելքը կգործի մինչև 2022 թվականի վերջ։ Արտահանման արգելքը չի տարածվի Եվրասիական միության անդամների և դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, այլ կտարածվի աշխարհի բոլոր մյուս երկրների վրա, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների, ինչպիսիք են Վրաստանը և Ադրբեջանը։

Արտահանման արգելքը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատասխանն է։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ արտահանման համար արգելված ապրանքների ցանկը ներառում է տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական, տրանսպորտային, գյուղատնտեսական, էլեկտրական և այլ տեսակի սարքավորումներ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ և այլն։netgazeti.ge