ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր իրողության պայմաններում, որոնց հետևանքը կլինի գործազրկության ու գների աճը, կպահանջվի ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ։ Նրա խոսքով, իշխանությունների խնդիրն է լինելու նվազագույնի հասցնել վերոնշյալ ռիսկերը։
Մոտ ապագայում որոշումներ կկայացվեն կենսաթոշակների, սոցիալական նպաստների բարձրացման վերաբերյալ։
Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է ոչ միայն կատարել սոցիալական բոլոր պարտավորությունները, այլև գտնել քաղաքացիներին աջակցելու արդյունավետ մեխանիզմներ։
Ռուսաստանի ղեկավարը նաև հանձնարարել է մինչև 2022 թվականի վերջ երկրում նվազեցնել աղքատության մակարդակը, ինչը, ըստ նրա, «իրագործելի հանձնարարություն է»:
Պուտինը նաև նշել է, որ «Ռուսաստանի դեմ տնտեսական բլից-կրիգ կազմակերպելը ձախողվել է»։shantnews.am