Ռուսաստանում կենսաթոշակը կբարձրանա

Ռուսաստանում կենսաթոշակը կբարձրանա

Ռուսաստանի իշխանությունները շուտով կբարձրացնեն նվազագույն աշխատավարձը, կենսապահովման նվազագույնը, պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև բոլոր սոցիալական նպաստները, ներառյալ՝ թոշակները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հասկանում եմ, որ թանկացումները լրջորեն ազդում են մարդկանց եկամուտների վրա, հետևաբար մոտ ապագայում մենք որոշում կկայացնենք բարձրացնել բոլոր սոցիալական նպաստները՝ ներառյալ նպաստները և թոշակները։ Մենք կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև պետական հատվածում կլինեն աշխատավարձերի բարձրացում»,- ասել է պետության ղեկավարը։

Նա կառավարությանը հանձնարարել է հաշվարկել նման բարձրացման ճշգրիտ պարամետրերը։

«Եվ ես ընդգծում եմ. անգամ ստեղծված դժվարին իրավիճակում, տարեվերջին մենք պետք է հասնենք աղքատության և անհավասարության մակարդակի նվազմանը, սա միանգամայն իրագործելի խնդիր է նաև այսօր»,- հավելել է նախագահը։

Պուտինը նախարարների կաբինետին և տարածաշրջաններին հորդորել է կենտրոնանալ այս խնդրի վրա և հավելել, որ դա ոչ միայն տնտեսական բնույթ է կրում, այլ նաև սոցիալական արդարության խնդիր է։