Հացը չի թանկանա․ «Հացթուխների ասոցիացիայի» նախագահ

Հացը չի թանկանա․ «Հացթուխների ասոցիացիայի» նախագահ

Վրաստանում ալյուրը թանկացել է, սակայն փորձագետները հացի թանկացում դեռևս չեն կանխատեսում։ Այս մասին խոսել է Վրաստանի «Հացթուխների ասոցիացիայի» նախագահ Մալխազ Դոլիձեն, ընգծելով, որ երկիրն ունի ալյուրի պաշարներ։

Դոլիձեն նշել է, որ Ադրբեջանից Վրաստան ալյուր է ներկրվելու. 

«Ադրբեջանից երկաթուղով ալյուր է բերվելու։ Այնպես որ, Վրաստանի բնակչությունն ալյուրի խնդիր չի ունենա, ոչ էլ սոված կմնա»։

Նշենք, որ ցորենի գինը բարձրացել է ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում, 1 տոննա ցորենն արժե 500 դոլար։ Ըստ այդմ` պետությունը մտածում է համապատասխան միջոցառումներ իրականացնելու մասին:aliq.ge