ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը

ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը

Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խմբաքանակը, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ առաջիկա երեք օրերի ընթացքում Ուկրաինա կմեկնի երեք լրացուցիչ չվերթ։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կսկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ 800 միլիոն դոլար արժողությամբ ամենամեծ փաթեթի շրջանակներում։

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ից ինքնաթիռները վայրէջք կկատարեն Ուկրաինայի հարևան երկրներում, իսկ այնտեղից բեռնատարներով երկիր կհասցվի զենք ու զինամթերք։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փաթեթը կներառի 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն զինամթերք։