Սկանդալ Օսկար-2022 մրցանակաբաշխությունում․ Ուիլ Սմիթը ապտակել է հաղորդավարին

Սկանդալ Օսկար-2022 մրցանակաբաշխությունում․ Ուիլ Սմիթը ապտակել է հաղորդավարին

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը ապտակել է կատակերգու Քրիս Ռոքին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Կատակերգու դերասանը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի հասցեին, ասելով, որ նա «ապշեցուցիչ, շատ կարճ մազեր ունի»՝ դերասանուհուն համեմատելով «Զինվոր Ջեյնը» ֆիլմում Դեմի Մուրի կերպարի հետ, որտեղ վերջինս ճաղատ էր։

Հայտնի է, որ Սմիթի կինը տառապում է ալոպեկիայից՝ մազաթափության տանող հիվանդությամբ։ Կատակից հետո Սմիթը վեր կացավ տեղից, բարձրացավ բեմ և բռունցքով հարվածեց կատակերգուի դեմքին։ Այդ դրվագից հետո Սմիթը ասել է. «Այլևս կնոջս մասին ոչինչ չլսեմ քո կեղտոտ բերանից»։

Ուիլ Սմիթը «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Օսկարի»՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար։ Ֆիլմում նա մարմնավորել է Վենուս և Սերենա Ուիլյամս քույրերի հորը՝ Ռիչարդ Ուիլյամսին։

Ըստ ֆիլմի սցենարի՝ Ռիչարդ Ուիլյամսի ընտանիքում հինգ դուստր է, որոնցից երկուսին նա ցանկանում է թենիսի աստղեր դարձնել։ Նա ինքն է մարզում Սերենային և Վենուս, թեև նա որակավորում չունի դրա համար:

Նույն անվանակարգում մյուս հավակնորդներն էին Խավիեր Բարդեմը («Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշանությունը»), Էնդրյու Գարֆիլդը («Թիկ Թակ… Բում») և Դենզել Վաշինգտոնը («Մակբեթի ողբերգությունը»): armsport.am