Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին տարհանման, հայրենիք վերադառնալու և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հարցում։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթվա ընթացքում, ընդհանուր հաշվով, Ուկրաինայից տարհանվել է Վրաստանի 100 քաղաքացի, 3000-ին օգնություն է ցուցաբերվել։
«Վրաստանի քաղաքացիների փոխադրման համար իրականացվում են համակարգված հատուկ չվերթներ Լվով-Վարշավա ուղղությամբ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ինչպես Ուկրաինայում, այնպես էլ հարևան երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Սլովակիա, Հունգարիա) աշխատում են արտակարգ դրությամբ» — նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ aliq.ge