Բնական գազը Վրաստան կմատակարարվի կայուն գնով. Հուսով է նախարարը

Բնական գազը Վրաստան կմատակարարվի կայուն գնով. Հուսով է նախարարը

Ներկայում Վրաստանի իշխանությունները բնական գազի մատակարարման պայմանների վատթարացում չեն ակնկալում և հույս ունեն, որ կկարողանան երկրին ապահովել «կապույտ վառելիքը» կայուն գնով, ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

«Մենք այսօր չենք ակնկալում մեր պայմանների վատթարացում և ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն պահպանել գործընկերների հետ: Քանի որ Վրաստանը հարգում է իր մատակարար երկրին` Ադրբեջանին, և եթե նույնիսկ իրավիճակը փոխվի հակառակը, մենք հավատարիմ ենք մնում երկարաժամկետ կայուն պայմանագրերին»,– ասել է Դավիթաշվիլին Առաջին ալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը միանվագ չէ և հիմնված չէ մեկ տարվա վրա, դա երկարաժամկետ, ռազմավարական համագործակցության ձև է։

Նշենք, որ անցած ամսվա վերջից եվրոպական շուկայում գազի արժեքը կտրուկ տատանողականություն է ցուցաբերում։

Երեկ Եվրոպայում գազի գինը 1000 խմ-ի դիմաց 1300 դոլարի հասնելուց հետո առուվաճառքի ավարտին իջավ մինչև 1200 դոլար։