ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ստիպել են ամերիկացիներին բենզին գնել Մեքսիկայից

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ստիպել են ամերիկացիներին բենզին գնել Մեքսիկայից

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը հանգեցրել է ԱՄՆ-ում բենզինի գների կտրուկ աճին, և այժմ Կալիֆորնիայից վարորդները սկսել են վառելիք լիցքավորել Մեքսիկայի սահմանամերձ Տիխուանա քաղաքում, հայտնում է Los Angeles Times-ը։

Վառելիքի գների նկատելի աճը ստիպել է ամերիկացիներին հատել սահմանը՝ Մեքսիկայում էժան բենզին լցնելու համար։ Տիխուանա քաղաքում վառելիքն արժե միջինը 3,96 դոլար մեկ գալոնի համար, ինչը երկու դոլարով ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում, ասում են տեղացիները:

Ավելի վաղ The Atlantic-ը կանխատեսել էր ԱՄՆ-ի էներգետիկ հատվածի փլուզում՝ Ռուսաստանից նավթ գնելու ընկերությունների արգելքի պատճառով։ Նշվում է, որ ԱՄՆ-ում բենզինի գները սրընթաց աճում են, իսկ Սաուդյան Արաբիան անտեսում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնության խնդրանքը։ Բացի այդ, այսպես կոչված մաքուր էներգիայի քաղաքականությունը նույնպես ձախողվեց, քանի որ երբևէ չեն ընդունվել օրենքներ, որոնք կթուլացնեն կախվածությունը սև ոսկուց։