Մոսկվայում վերջին մեկ օրում ռեկորդային քանակությամբ՝ 21 սմ, ձյուն է տեղացել: Ձյան ծածկույթի բարձրությունը ներկայումս 25-40 սմ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը։
«Սա շատ անսովոր է, ռեկորդային թիվ»,- ասել է Ռոման Վիլֆանդը:
Օդերևութաբանը հիշեցրել է, որ փետրվարի սկզբին ձյան ծածկի բարձրությունը Մոսկվայում կազմել է 49 սմ։ 1in.am