Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին բազմիցս կրկնել է, որ Վրաստանը չի միանալու հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարզաբանել: Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանում Վրաստանի կողմից տեղի չի ունենա: Մենք, մեր թիմը առաջնորդվում ենք մեր երկրի ազգային շահերով, մեր ժողովրդի շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վերջինս հավելել է, որ վերջին 30 տարում Վրաստանի տարածքում երեք անգամ ռազմական հակամանրտություններ են տեղի ունեցել: Ղարիբաշվիլին կարծում է, որ սխալները չկրկնելու համար մեծ զգուշություն է պետք դրսեւորել:

«Մեր քաղաքականությունն ուղղված է խաղաղությանը: Մենք խաղաղություն, կայունությու եւ զարգացում ենք ցանկանում: Դա այսօր պետք է մեր երկրին, պատերազմը ոչ մեկին պետք չէ: Ցանկացած հայրենասեր ղեկավար պետք է անի ամեն ինչ պատերազմից խուսափելու համար»,- ասել է վրացի վարչապետը: