«Վրացական երկաթուղին» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել

«Վրացական երկաթուղին» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել

«Վրացական երկաթուղին» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել Զարգացման ֆրանսիական գործակալությունից (AFD):

Աջակցության նպատակն է ապահովել երկաթուղին տեխնիկական նոր և արդիական սարքավորումներով, որը կնպաստի Վրաստանի ԵՄ-ի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակներում կպատրաստվի ներդրումային պլան, կանցկացվի տրանսպորտային հաղորդակցությունների հետազոտություն՝ տարածաշրջանային համատեքստում: 

«Վրաստանի երկաթուղու» փոխանցմամբ՝ նպատակները պատշաճ կերպով իրականացնելու համար AFD-ի առաջարկությամբ Վրաստան կժամանի ֆրանսիացի փորձագետ, ով կխորհրդակցի Վրաստանի երկաթուղու և Վրաստանի այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։  

Պետական ծրագիրը կմեկնարկի ապրիլին և կտևի մոտ 12-18 ամիս։aliq.ge