Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան ասում է, որ Ուկրաինան աշխատում է այլ երկրների հետ՝ Ռուսաստանին չօգնեն շրջանցել պատժամիջոցները,- գրում է ուկրաինական «Censor Net» թերթը:
«Եթե մենք չազդեինք Վրաստանի, այլ երկրների վրա, որոնց միջոցով ռուսները փորձում են շրջանցել պատժամիջոցները, նրանք դա վաղուց կանեին, և պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա նվազագույնի կհասցվեր։ Սա մեր ամենօրյա խնդիրն է։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ։ Եթե մենք չունենք ազդեցություն երկրի վրա, մենք գտնում ենք երկիր, որը ազդեցություն ունի դրա վրա և աշխատում ենք այնպես, որ նրանք չօգնեն Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք Վրաստանից սպասում ենք պաշտոնական ապացույցների և համոզիչ փաստարկների, որ նրանք դա չեն անում։ Այնուհետև մենք կորոշենք, թե ինչպես վարվել, եթե այդ ապացույցներն ու փաստարկները բավականաչափ համոզիչ չլինեն», – ասել է Կուլեբան։1tv.ge