Ապրիլի 4 -ին, Երեւանի Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 13 -րդ փառատոնը:
Երգուսույց Հայաստան Իսպիրյանը իր (թվով 10) սաների հետ մեկնեցին Երեւան «Արտ Մյուզիք» փառատոնին մասնակցելու:
Երեխաները մեծ ձեռքբերումներով վերադարձան Նինոծմինդա որտեղ՝ Հրայր Բաբոյանը զբաղեցրել է 1 -ին տեղը, Մանուկ Իրիցյանը 2 -րդ տեղ, Ալվինա Ամիրխանյանը 2 -րդ տեղ, Լիլիթ Անանիկյանը 2 -րդ տեղ, 3 -րդ տեղ Ժորա Ուստյանը եւ Ալիկ Վարդանյանը, Արտակ Շիրինյանը 3 -րդ տեղ, Չափանյան Վարդգեսը 3 -րդ տեղ, Սասուն Ծառուկյանը 4 -րդ տեղ եւ Լեւոն Բաբոյան 5 -րդ տեղ:
Հայաստան Իսպիրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս փառատոնին համավարակի պատճառով 2 տարի մասնակցել ենք առցանց ձևաչափով: Իսկ այս տարի ներկայացանք փառատոնին Երեւանում: Ասեմ որ շատ լավ ընդունեցին մեզ եւ լավ հաջողություններ ունեցանք: Ժյուրիին ներկայացանք ժողովրդական եւ հայրենասիրական երգերով: Ֆինանսական աջակցություն չունեինք երեխաները իրենց ուժերով էին մեկնել մասնակցելու»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.