Կառավարությունն այսօր հայտարարեց գյուղացիական տնտեսություններին օգնելու նոր ծրագրի մասին։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ գյուղատնտեսական հողերի սեփականատերերը ֆինանսական օգնություն կստանան։
«Որոշել ենք սկսել գյուղատնտեսության սեփականատերերին աջակցելու պետական ծրագիր։ Ծրագրի հաստատման կարևոր խնդիրներից է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին և արդյունավետ իրականացումը։ Գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է 1 հեկտարի համար 300 լարի։ Այսինքն՝ սուբսիդիա են ստանալու 0,25 հեկտարից մինչև 1,25 հեկտար, այդ թվում՝ հողատերերը, համասեփականատերերը և շահառուն կկարողանա ստանալ այդ սուբսիդիան։ Այդ գումարը շահառուները կունենան ագրոքարտի վրա, և նրանք կկարողանան այն օգտագործել միայն գյուղատնտեսական ապրանքներ գնելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս օգնությունից կօգտվի մինչև 300 հազար ֆերմեր, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 35 միլիոն լարի։ Կառավարությունը կարծում է, որ այս ծրագրով կնվազեցվի նաև գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը։