«Ռուսաստանը Ուկրաինայում սկսում է հատուկ գործողությունների նոր փուլ». Լավրով

«Ռուսաստանը Ուկրաինայում սկսում է հատուկ գործողությունների նոր փուլ». Լավրով

«Ռուսաստանը Ուկրաինայում սկսում է հատուկ գործողությունների նոր փուլ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը India Today-ին տված հարցազրույցում։

«Այս գործողությունը կշարունակվի, և դրա հաջորդ փուլը կսկսվի հիմա։ «Վստահ եմ, որ դա շատ կարևոր պահ է լինելու ողջ հատուկ գործողության մեջ»,- ասել է Լավրովը։

Արտգործնախարարը նշել է, որ ռուսական հատուկ գործողությունը «ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների լիակատար ազատագրմանը», որի մասին հայտարարվել էր ի սկզբանե։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ուկրաինայում։ Ապրիլի 18-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված «հատուկ օպերացիան» ընթանում է ըստ պլանի։