Ըստ սննդաբանի՝ երշիկն ու խորովածը հանգեցնում են դեպրեսիայի

Ըստ սննդաբանի՝ երշիկն ու խորովածը հանգեցնում են դեպրեսիայի

Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը պատմել է, թե որ մթերքներ են առաջացնում դեպրեսիա և ինչպես պայքարել դրա դեմ։ Այս մասին հայտնում է «Pravda.Ru» հրատարակությունը։

Փորձագետի խոսքով՝ ֆասթֆուդը, միսը,  երշիկեղենը վտանգավոր են, քանի որ  հանգեցնում են դեպրեսիվ վիճակի։ Նա բացատրել է, որ այդ  մսամթերքի մեջ պարունակվող սպիտակուցը  դժվար է մարսելը: «Հետևաբար խորովածը սկզբում կարող է հաճելի լինել, իսկ հետո դեպրեսիա է առաջանում»,- ասում է նա։

Տրամադրությունը բարելավելու համար Կովալկովը խորհուրդ է տվել ավելի շատ ուտել տրիպտոֆան պարունակող մթերքներ։ Դրանց թվում են, նրա խոսքով, շոկոլադը, կակաոն, նեխուրը և հատկապես պինդ պանիրը։ «Օրական 50 գրամ պինդ, չոր, «ամենագարշահոտ» պանիրը ձեզ կպահպանի դեպրեսիայից», – ասում է նա:

«Սխտորը ևս ազատում է դեպրեսիայից։ Ես թթու սխտոր ունեմ և ամեն օր ուտում եմ 10 պճեղ, հատկապես երեկոյան։ Որովհետև ցերեկը վերահսկում ես քեզ, իսկ երեկոյան սիմպաթիկ համակարգը փոխարինվում է պարասիմպաթիկով, օրգանիզմի նկատմամբ վերահսկողությունը կորչում է, առաջանում է դեպրեսիա։ Ուստի սխտորը մեզ համար փրկություն է»,- ասել է սննդաբանը։