Թբիլիսիում ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

Թբիլիսիում ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիի Դիրսի բնակելի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ տուժածների թվում է 16-ամյա մի տղա։ Վիրավորվել են նաեւ նրա հայրն ու հարեւանը։ Անչափահասի հորեղբայրը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։

Հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդիկ ենթադրաբար վիրավորվել են սուր առարկայով։

Միջադեպի պատճառներն անհայտ են։ Ականատեսների վկայությամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է մինչև տասը մարդ։ Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ հանցագործներին հայտնաբերելու և բռնելու ուղղությամբ։