2021 թվականի ընթացքում Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Երկրում մահացածների պաշտոնական թիվը կազմել է 59 հազար 906։
2021 թվականին Վրաստանում ծնվել է 45 հազար 946 երեխա, որի արդյունքում բնական աճը կազմել է 13 հազար 960։ Նշենք, որ սա ամենավատ արդյունքն է 1994 թվականից ի վեր։
Վրաստանից արտագաղթը նույնպես աճել է 2021 թվականին, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել բնակչության վրա՝ մինուս 25 հազար 966 քաղաքացի։ Արդյունքում Վրաստանի բնակչությունը նվազել է 39 հազար 926-ով կամ 1,1 տոկոսով։
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 մլն 688 հազար 600 մարդ։
COVID-19 համավարակը, որը 2021 թվականին խլել է 12 հազար մարդու կյանք, բացասական ազդեցություն է ունեցել ժողովրդագրական իրավիճակի վատթարացման գործում։
Ընդգծենք, որ համավարակը նաև նվազեցրել է կյանքի տևողությունը Վրաստանում։ Եթե 2020 թվականին կանանց համար կյանքի միջին տարիքը 77,7 տարին էր, ապա 2021 թվականին այն կրճատվել է մինչև 75,4 տարի, իսկ տղամարդկանց համար՝ 69,1-ից մինչև 67,5 տարի։aliq.ge