Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

Թբիլիսիի մի քանի թաղամասերի փողոցներ հեղեղվել են ապրիլի 30-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևից հետո։ Հայտնում է Newsgeorgia-ն։

Սոցցանցերի օգտատերերն ամենից հաճախ արձանագրել են կենտրոնական շրջաններում առկա խնդիրների մասին՝ ջրով լցվել են ճանապարհները, բնակելի շենքերի նկուղները և առաջին հարկերի կոմերցիոն օբյեկտները։

Կեսգիշերին մոտ՝ առատ տեղումների պատճառով, գործնականում կաթվածահար է եղել երթևեկությունը Հերոսների հրապարակում, ինչպես նաև Վակե և Սաբուրթալո թաղամասերը կապող ճանապարհին։

Ողջ գիշեր Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և քաղաքապետարանի աշխատակիցները պայքարել են ջրհեղեղի հետևանքների դեմ։ Շենքերից ջուր հանելու աշխատանքները շարունակվում են այսօր։