Nor ռադիոյի հյուրը ատամնաբույժ Աղունիկ Բաքիրյանն է

Nor ռադիոյի հյուրը ատամնաբույժ Աղունիկ Բաքիրյանն է

Nor ռադիոյի հաղորդավարուհի Ասյա Իսոյանի հյուրը ատամնաբույժ Աղունիկ Բաքիրյանն է։

Աղունիկի հետ զրույցի թեման բերանի խոռոչի առողջությունն է,  եթե աչքերը հոգու հայելին են, ապա բերանի խոռոչը համարվում է առողջության հայելին։ Բերանի խոռոչում առաջացած խնդիրները շատ հաճախ տարբեր օրգանների հիվանդության արտացոլումն են։

Անկախ ձեր տարիքից, դուք պետք է խնամեք Ձեր ատամ ներն ու բերանի խոռոչը: Եթե բերանի խոռոչն առողջ է, դուք հեշտությամբ կարող եք ուտել այն, ինչի կարիքն ունի ձեր օրգանիզմը: Առողջ բերանի խոռոչը կգեղեցկացնի ձեր ժպիտը, հաճելի կդարձնի խոսելն ու ծիծաղելը: Խոռոչի առողջությունը անհրաժեշտ է նաև ձեր ընդհանուր առողջությանը:

Radio NOR · Հարցազրույց Աղունիկ Բաքիրյանի հետ

Բերանի մանրէները թափանցելով արյան շրջանառության մեջ, կարող են ախտահարել հարըմպանային նշիկները, սրտամկանը, ստամոքսաաղիքային համակարգն ու ուղեղը: Հետևելով պարզ կանոններին, դուք կարող եք պաշտպանել ձեզ տարբեր հիվանդություններից;

Առողջ սնվեք

Խուսափեք չափից ավելի շաքար պարունակող սննդից

Խուսափեք քաղցրեղենի անդադար օգտագործումից: Սնվեք օրական երեք-չորս անգամ և ամեն անգամ ուտելուց հետո մաքրեք ատամները

Խուսափեք կպչուն սննդից (կարամելներ, կրեկերներ և այլն)

Օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ/ցիտրուսներ, միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և մսամթերք/

Ինչպես օգտվել խոզանակից

Ատամ ների քայքայումը կանխելու համար օգտագործեք միջին չափսի, արհեստական մազիկներով խոզանակներ և ատամի ֆտորացված մածուկներ:

Խոզանակի մազիկները պետք է գտնվեն լնդեզրի երկայնքով`45 աստիճան անկյան տակ: Մազիկները պետք է հպվեն և ատամի մակերեսին, և լնդեզրին:

Մեղմ հպումներով մաքրեք ատամների արտաքին մակերեսը` ընդգրկելով 2-3 ատամ, կատարելով վերից-վար պտտողական շարժումներ, որից հետո անցեք հաջորդ 2-3 ատամ ների խմբին և կրկնեք նույն գործողությունը:

Ատամների մակերեսի ու լնդեզրի և խոզանակի թավիկների միջև պահպանեք 45 աստիճան անկյուն: Մեղմ հպումներով մաքրեք ատամների ներքին մակերեսները` կատարելով առաջ, ետ և պտտողական շարժումներ:

Դիմացի ատամների հետին մակերեսը պետք է մաքել խոզանակի դիմացի մասով` ուղղահայաց դիրքում և վերևից ներքև ուղղված  շարժումներով:

Խոզանակ ը պետք է գտնվի ատամների կտրող մակերեսի վրա: Մաքրեք առաջ-ետ մեղմ հպումներով: Լեզուն մաքրեք խոզանակով` հետևից դեպի առաջ, որպեսզի հեռացվեն տհաճ հոտ առաջացնող մանրէները:

Ընդհանուր առմամաբ, ատամի խոզանակի գլխիկը պետք է փոքր լինի (մոտ 2.5 սմ-ը 1 սմ չափերի), որպեսզի հեշտությամբ հասնեք ատամներին և լնդերին: Այն պետք է ունենա երկար, լայն բռնակ` խոզանակը ամուր բռնելու համար:Այն պետք է ունենա բարակ նայլոնե մազիկներ` կլորացող եզրերով այնպես, որ դրանք չվնասեն լնդերը:

Հիշեք. յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ  հին խոզանակ ը փոխարինեք նորով: