Վրաստանում ամենատարածված թղթադրամը 100 լարին է

Վրաստանում ամենատարածված թղթադրամը 100 լարին է

Վրաստանում շրջանառության մեջ են 4,6 միլիարդ լարիի թղթադրամներ ու մետաղադրամներ։ Ազգային բանկի 2021 թվականի հաշվետվության համաձայն՝ նախորդ տարի դրամական միջոցների հոսքը հանրապետությունում նվազել է 72 մլն լարիով կամ 1,5%-ով։ Կոնկրետ թղթադրամներով առաջին տեղում 100 լարին է։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում շրջանառության մեջ է 29,3 մլն միավոր 100 լարի, շրջանառության մեջ ամենաքիչը 200 լարին է։ Հայտնում է Bm.ge-ն:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակը.

● 1 լարի – 4,6 մլն մետաղադրամ
● 2 լարի – 2,3 մլն մետաղադրամ
● 5 լարի՝ 22,9 մլն թղթադրամ
● 10 լարի՝ 7,8 մլն թղթադրամ
● 20 լարի՝ 19 մլն թղթադրամ
● 50 լարի՝ 14,8 մլն թղթադրամ
● 100 լարի՝ 29,3 մլն թղթադրամ
● 200 լարի՝ 0,9 մլն թղթադրամ:

Ինչ վերաբերում է մանր փողին, ապա հաշվետվության մեջ մինչև 1 լարի մետաղադրամների ստույգ վիճակագրություն չկա, սակայն 5, 10, 20 և 50 թեթրի մետաղադրամների ընդհանուր արժեքը կազմում է 151,7 մլն լարի։

Ազգային բանկի հաշվետվության համաձայն՝ 2021 թվականին փող տպելու վրա ծախսվել է 25,1 մլն լարի, իսկ 2020 թվականին՝ 16,8 մլն լարի։

«2021 թվականի ընթացքում շրջանառության մեջ գտնվող թղթադրամների ընդհանուր թիվը նվազել է 89,3 մլն լարիով և դրա մասնաբաժինը շրջանառության մեջ գտնվող դրամական ընդհանուր ծավալում կազմել է 96,7 տոկոս։ Այս ընթացքում աճել է միայն 5 և 100 լարի անվանական արժեքով թղթադրամների պահանջարկը (համապատասխանաբար 6 տոկոս և 3,5 տոկոս), իսկ մնացած բոլոր անվանական արժեքով թղթադրամների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Մասնավորապես, 10 լարիի թղթադրամի նկատմամբ պահանջարկը նվազել է 4,9 տոկոսով, 20 լարիի թղթադրամինը 2,8 տոկոսով, 50 լարի թղթադրամի նկատմամբ՝ 13,7 տոկոսով, 200 լարի թղթադրամի նկատմամբ՝ 24,7 տոկոսով։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանառության մեջ գտնվող մետաղադրամների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ աճել է զգալիորեն (12,5 տոկոսով), իսկ դրա մասնաբաժինը ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 3,3 տոկոս», – ասված է Ազգային բանկի հաշվետվության մեջ։