Եվրատեսիլ երգի մրցույթի քվեարկությունից հետո Վրաստանն ու Ադրբեջանը տարակուսանք են հայտնել, որ Եվրատեսիլի կազմակերպիչները ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները հաշվարկելիս սխալ տվյալներ են տվել։ Երկու երկրներն էլ պնդում են, որ իրենց ժյուրիներն ամենաբարձր գնահատականը՝ 12 միավոր, տվել են Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես նշված է մրցույթի եզրափակիչ աղյուսակներում։
Երեկ Վրաստանի Հանրային հեռարձակողն այս հարցով հատուկ հայտարարություն է արել։
Վրաստանում ժյուրիի հեռացման վերաբերյալ Եվրոպական հեռարձակողների միության նոր հայտարարությունը դեռ չի մեկնաբանվել։
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ եզրափակիչի քվեարկության ժամանակ, երբ հերթը հասել է Ադրբեջանին, ասվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով արդյունքները կհայտարարի ոչ թե հեռուստահաղորդավարուհի Նարմին Սալմանովան, այլ Եվրամիության հեռարձակողների ներկայացուցիչը։ Նրանք նշել են թվեր, որոնք չեն համընկնում ադրբեջանական ժյուրիի դիրքորոշման հետ։
Ըստ ԶԼՄ-ների՝ երկրորդ կիսաեզրափակիչում վեց երկրների ժյուրին խախտում է թույլ տվել քվեարկության ընթացքի մասին տեղեկատվությունը երրորդ կողմերին փոխանցելու հարցում։
Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։
Բացի Վրաստանից և Ադրբեջանից, մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ հեռացվել են ևս 4 երկրների՝ Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիները: