Կնոջ սպանության համար ձերբակալված 38-ամյա տղամարդուն Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրյալը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի կանխամտածված սպանության մեջ։
Փաստաբան Սուլխան Կոմախիձեի խոսքով՝ իր պաշտպանյալը չի կարողանում հիշել իրադարձությունները, սակայն չի հերքում փաստը։
Փաստաբանի խոսքով՝ նա առողջական խնդիրներ ունի, և նպատակահարմար է փորձաքննություն անցկացնել։
«Նրան մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության համար, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, նա չի հերքում այդ փաստը, բայց չի կարողանում հիշել դեպքը, նա շատ վատ է։ Այս փուլում պարզ չէ, թե որն է հանցագործության դրդապատճառը, նա չի կարողանում վերհիշել փաստերը և չի կարող ամբողջությամբ փոխանցել կատարվածը։ Նա իհարկե զղջում է հանցագործության համար, չի հերքում իրեն առաջադրված մեղադրանքը։ Քաղաքային տրանսպորտում տեսահսկման տեսախցիկների ձայնագրություններ կան, կա նաև ականատեսի ցուցմունք։ Կարևոր է փորձաքննություն անցկացնել՝ պարզելու համար՝ արդյոք անձը տեղյակ է եղել, թե ինչում են իրեն մեղադրում։ Ամենայն հավանականությամբ, նա դա գիտակցելու ունակություն չի ունեցել իր առողջության պատճառով։ Ինչ վերաբերում է դատարանում խափանման միջոցին, ապա մեղադրյալը չի պահանջում իրեն ազատել կալանքից»,- ասել է փաստաբան Սուլխան Կոմախիձեն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում, հասարակական տրանսպորտում սպանությունը տեղի է ունեցել երեկ։