Այսօր՝ հունիսի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում, երիտասարդ կին է մահացել կայծակի հարվածից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամպրոպի ժամանակ կինը դաշտում է եղել, ամուսնու հետ աշխատել է դաշտում. Կինը մոտ 35 տարեկան էր։ Ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա՝ 2 աղջիկ, մեկ տղա։