
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչի՝ կնոջը և մորը դանակահարելու մեղադրանքով։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը, վիճաբանության մեջ ներգրավվել է նաև մայրը, և մեղադրյալի մայրը նույնպես վնասվածքներ է ստացել», — հայտնել է նախարարությունը։
Երկու տուժածերն էլ հոսպիտալացվել են։
Կասկածյալը ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո։ Սպանության փորձի գործիքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց։
Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-117-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ընտանիքի անդամին դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 13 տարի ազատազրկում։

