Վրաստանի դպրոցները, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելիի հրամանով լրացուցիչ ֆինանսավորում կստանան նոր համակարգով։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր հինգերորդ աշակերտի համար դպրոցները ստանում են 700 լարի։
Ֆինանսավորում հատկացնելու համար Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից կպահանջվի ամսական կտրվածքով նախարարությանը տեղեկատվություն տրամադրել հատուկ կարիքներով աշակերտների թվի մասին՝ նշելով նրանց անձնական տվյալները, ինչպես նաև դպրոցն ու դասարանը, որտեղ սովորում են այդպիսի աշակերտները:
Դպրոցները կարող են օգտագործել լրացուցիչ գումարը դասասենյակը սարքավորելու և այս աշակերտների տարբեր կարիքները բավարարելու համար:
Այս գումարը կարող է ուղղվել նաև ներառական կրթության լրացուցիչ մասնագետների՝ հոգեբանի, ժեստերի լեզվի թարգմանչի, խոսքի և լեզվի թերապևտի աշխատավարձերին։