Տեխզննում չանցած մեքենաների տուգանքը կեռապատկվի

Տեխզննում չանցած մեքենաների տուգանքը կեռապատկվի

Տեխզննում չանցած մեքենաների դեքպում տուգանքը բարձրանում է: Օրենսդրական փոփոխությունը կներառվի Վարչական իրավախախտումների օրենսգրքում. Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

Նրանց խոսքով, նախագիծն այսօր քննարկվել է բնապահպանության և բնական ռեսուրսների հանձնաժողովում աշխատանքային խմբի շրջանակներում։

Ըստ փոփոխության՝ տեխզննում անցնելու պարտավորությունը չկատարելու համար մեկ անգամ տուգանվող վարորդը տուգանք նշանակելուց հետո եթե 30 օրվա ընթացքում չանցնի տեխնիկական ստուգում, ապա ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 300 լարիով։

Եթե ​​նույն խախտումը կրկնվի, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը 30 օրվա ընթացքում տեխզննում չանցնի, տուգանքի չափը կավելանա՝ ֆիզիկական անձը կտուգանվի 300 լարիով, իսկ իրավաբանականը՝ 500 լարիով։

Հիշեցնենք՝ 2018-ի հուլիսի 1-ից տեխզննումը պարտադիր դարձավ իրավաբանական անձանց անունով գրանցված, նաև պետությանը պատկանող մեքենաների համար, նույն թվականի հոկտեմբերի 1-ից՝ մինչև 3.0 ծավալով շարժիչ ունեցող մեքենաների համար, իսկ 2019-ից՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար: Մարդատարների համար ծառայությունը 60 լարի է (մոտ 20,8 դոլար), բեռնատարների համար՝ 100 լարի (մոտ 34,6 դոլար): tv9news.ge