NOR ռադիոկայանը փորձագետից փորձել է պարզել թե Ռուս Ուկրաինական պատերազմը ինչքանով է ազդել Վրաստանի էկոնոմիկայի վրա:
Փորձագետ եւ քաղաքական միջազգային դեպարտամենտի սոցիալական գիտությունների դասախոս Գիա Ջափարիձեն մեզ հետ զրույցում ասաց. «Պարզ է, որ պատերազմի ժամանակ ինչպես բոլոր քաղաքների այնպես էլ տարածաշրջանների վրա մեծ ազդեցութուն է ունենում, որովհետեւ Ուկրաինան եւ Ռուսաստանը հանդիսանում են ցորենի եւ գարու մեծ արտադրողներ: Շատ մարդիկ աշխատում են Ռուսաստանի դաշնությունում՝ Ադրբեջանից, Հայաստանից եւ հարավային կովկասի մի շարք պետություններից, այս պահին խնդիրը այդքան լուրջ չէ, ինձ թվում է որ ժամանակի ընթացքում դա էլ կդառնա խնդիր, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում: Ռուսաստանը կկանգնի ցորենի կրիզիսի առաջ եւ լինելու են խնդիրներ էկոնոմիկայի հետ կապված ինչն էլ վատ կանդրադառնա բնակիչների վրա»:
Փորձագետը ասում է, որ ինչ որ մի ժամանակ ապրանքների գները էլ ավելի կբարձրանան.
«Քանի որ շատ պետություններ այլեւս չեն գնում գազ եւ նավթ Ռուսաստանից: Ովքեր, որ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ես չեմ կարծում որ դա շահավետ աշխատանք է Վրաստանի համար, որովհետեւ մենք շատ քիչ հողատարածքներ ունենք: Գյուղտնտեսությամբ Վրաստանում չես կարող հարստանալ քանի որ պարարտանյութի գները ամբողջ աշխարհով մեկ կտրուկ բարձրացել են: Եթե դու տնական կաթ ես վաճառում, ապա այն պետք է լինի փաթեթավորված եւ բոլոր չափանիշներին համապատասխան, հակառակ դեպքում ես ինքս կաթը եւ ջուրը կգնեմ խանութներից»,- ասաց Գիա Ջափարիձեն:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.