Վրաստանի իշխող Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում, իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցները շրջանցելուն, ապա Վրաստանի դիրքորոշումը հստակ է՝ Վրաստանը չի օգտագործվի այդ նպատակով։
Ըստ Կոբախիձեի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ ոչ մի ապացույց չկա, սակայն ընդդիմությունը դեռ կասկածներ ունի այս առնչությամբ։
«Ամեն ինչ պարզ է, չկա փաստ, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան շրջանցվել է, այնուամենայնիվ ընդդիմությունը դեռ նման հարց է տալիս, սակայն դա նրանց իրավունքն է։ Այս հարցին, սակայն, պատասխան կտրվի: Սա պատժամիջոցների վերաբերյալ մեր դիրքորոշումն է»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է առ այսօր, ուկրաինական կողմը բազմիցս վրաստանյան իշխանություններին մեղադրել է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնություն ցուցաբերելու մեջ։aliq.ge