Օտարերկրացիներն այլևս կարիք չունեն ներկայացնելու բացասական PCR թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական Վրաստանի սահմանը հատելիս։
Համապատասխան փոփոխություն է կատարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդունված «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» կառավարության որոշման մեջ։
Մինչ այժմ գործում էր կանոն, որ եթե երկիր մուտք գործող օտարերկրացին չունենա թեստի արդյունքներ կամ պատվաստման վկայական, նա պետք է հինգ օր անցկացներ կարանտինում։
Վրաստանում արդեն սկսվել է զբոսաշրջային սեզոնը՝ գործում են երեք միջազգային օդանավակայաններ, բաց են ցամաքային սահմանները Թուրքիայի, Ռուսաստանի և Հայաստանի հետ։
Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասը չեղարկվել է մարտի 1-ից։