Անհայտ անձինք Սամեգրելոյի շրջանի Լեսիչինե գյուղի հասարակական կենտրոնում պայթեցրել են բանկոմատը և գումար հափշտակել, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Հանցագործությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ի սահմաններում։
Պայթյունի հետեւանքով, բացի բանկոմատից, վնասվել է նաեւ համայնքային կենտրոնի շենքը։ Պայթյունի ալիքը շենքի ճակատային մասից տապալել է վիտրաժները։
Քրեագետները տեղում շարունակում են աշխատանքները։