ՃՏՊ Սամցխե-Ջավախքում՝ տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

ՃՏՊ Սամցխե-Ջավախքում՝ տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վալե քաղաքի մոտ։ «Պիկապը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: Տուժել է 45-ամյա տղամարդ, ով սկզբում տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա։ Ինչպես հայտնում է կլինիկայի մենեջեր Մզիա Կակոշվիլին, նրան շտապ տեղափոխել են Թբիլիսի: Ըստ բժիշկների՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

Տղամարդուց բացի, վիրավորվել է նաև նրա որդին, ով հետազոտվել է կլինիկայում։ Նրա վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։tv9news.ge