Վրաստանի Ավտոտեխզննման մարմինների ասոցիացիայի նախագահ Վաժա Իորդանիշվիլիի խոսքով՝ Վրաստանում ակտիվ գրանցմամբ կա կես միլիոն մեքենա, որոնցից միայն կեսն է անցնում տեխզննում։
Ըստ Իորդանիշվիլիի՝ հավանական է, որ մեքենաների մոտ չափից շատ անսարքություններ լինեն, թեև այսպես կոչված խելացի տեսախցիկները հաճախ դրանք չեն կարողանում հայտնաբերել:
«Հեշտ է նաև եզրակացություններ անել, թե քանի մեքենա չի անցնում տեխզննում, ամենայն հավանականությամբ դրանցից շատերը անսարք են»,- ասել է Իորդանիշվիլին։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը օրինագիծ է քննարկում, որով նախատեսվում է բարձրացնել տեխզննում չանցած ավտոմեքենաների տուգանքի չափը։aliq.ge