«Կոչ եմ անում ձեզ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային». Միշել

«Կոչ եմ անում ձեզ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային». Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսաուղերձ է հղել Եվրոպական խորհրդի անդամներին հունիսի 23-ին և 24-ին կայանալիք նիստից առաջ։ Սակայն Միշելը թեկնածուի կարգավիճակ տալու հարցում խոսում է միայն Ուկրաինայի և Մոլդովայի մասին և չի նշում Վրաստանին։

«Հիմա ժամանակն է ընդունելու, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է: Մենք կոչ ենք անում Ուկրաինային և Մոլդովային տալ թեկնածուի կարգավիճակ: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք ապահովել ուժեղ հումանիտար, ռազմական, տնտեսական և ֆինանսական աջակցություն Ուկրաինային»,- ասված է ուղերձում։