Վառելիքը թանկանում է. Վերջին օրերին բրենդային գազալցակայաններում գները կրկին բարձրացել են։
«Վիսոլի» ցանցում հունիսի 21-ից վառելիքի գները տարբեր կատեգորիաների համար փոխվել են 5-19 թեթրիով։ Հատկապես թանկ է դիզելային վառելիքը։ Դրանցից էկո դիզվառելիքը թանկացել է 19 թեթրիով և այժմ արժե 4,76 լարի, 18 թեթրի թանկացումից հետո եվրո դիզվառելիքը 4,72 լարի է։
Թանկացման միտում կա նաև «Սոկար» ցանցում։ Գներն աճել են 5-11 թեթրիով: «Գալֆի» մակնիշի ավտոտեխսպասարկման ցանցերում 7-10 թետրիով թանկացում կա:
«Դիզվառելիքի հետ կապված իրավիճակը կրիտիկական բարդ է, դիզվառելիքի միջազգային գները զգալիորեն աճել են, երկրորդ գործոնն այն է, որ այժմ մատակարարման հետ կապված մեծ խնդիրներ կան։ 2 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանից դիզվառելիքի մատակարարում չկա, և դա փաստ է։ Պատճառը ադրբեջանական դիզելային արտադրության գործարանի վերազինումն է։ Վրաստանում վաճառվող դիզվառելիքի 40-45%-ը ստացվել է Ադրբեջանից, իսկ լոգիստիկ շղթան բավականին կարճ է եղել։ Բացի այդ, Ռուսաստանից դիզվառելիքը զգալի ուշացումներով է գալիս։ Այս գործոնները մեկ ամսում բարձրացրել են դիզվառելիքի գինը 40-45 թեթրիով»,- հունիսի 29-ին BM.GE-ին ասել է Նավթամթերք ներմուծողների միության ղեկավար Վանո Մվրալաշվիլին։
Միջազգային շուկայում գների կտրուկ անկայունությունը պահպանվում է, սակայն հունիսի կեսերին 125 դոլարի նշագծից հետո Brent տեսակի նավթի գինը նվազել է։ Հունիսի 4-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 14:00-ի առուվաճառքի ժամանակ Brent-ի 1 բարելի գինը 112,3 դոլար է։