Տուգանքը կարող է ավելացվել տեխզննում չանցած մեքենաների սեփականատերերի համար՝ օրենքի նախագիծ։
Նախատեսվում է բարձրացնել տուգանքները տեխզննում չանցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար։ Այս մասին ասել է Տեխնիկական զննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։
Նրա խոսքով, նշված խնդրի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ նախաձեռնության փուլում է։
«Մեքենատիրոջը պետք է մոտիվացնել, որ գնա տեխզննման կենտրոն, մեքենան զննի, այլ ոչ թե թերի մեքենայով շրջի։ Դրա համար անհրաժեշտ է ավելացնել տուգանքների չափը։ Այս մասին օրենքի նախագիծը նախաձեռնության փուլում է, և կարծում ենք, որ այն կանցնի խորհրդարանում աշնանային նստաշրջանի ընթացքում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ թանկացման պատճառներից մեկն էլ տեխզննման կենտրոններում ուղղորդման ցածր դրույքաչափն է, որը նույնպես կապված է հարկադիր կատարման մեխանիզմի հետ։
«Անհրաժեշտ է, որ տեսախցիկները հնարավորինս միացված լինեն հանրապետության ողջ տարածքում, խնդիրն այն է, որ այդ տեսախցիկները մշտապես միացված չեն, ինչը հաճախ տեխնիկական անսարքությունների հետևանք է, տեխզննման կենտրոններում համապատասխանությունը ցածր է, սա խնդիր է նաև, քանի որ հարկադիր կատարումը պատշաճ մակարդակով չի իրականացվում»,- ասում է Գիորգի Շիոլաշվիլին։