Եթե «Վրացական երազանքը» չի հասկացել, թե ինչ է նշանակում ապաօլիգարխացում, որը նշված է Եվրահանձնաժողովի առաջարկի մեջ, ես կօգնեմ նրանց հասկանալ՝ սա նշանակում է Վրաստանի «ապաբիձինացում», կամ «ապաիվանիշվիլիացում», իր ելույթում այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն՝ եվրախորհրդարանում՝ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ։
Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, նա լավատեսական ջանքեր է տեսնում քաղաքացիական հասարակության կողմից և հույս ունի նրանց տեսնել ԵՄ ընտանիքում:
«Վրաց ժողովուրդն արժանի է մեր աջակցությանը, և սա իսկապես կարևոր պահ է, բայց Վրաստանը կարծես մեկ մարդու գերության մեջ է։ Եթե «Վրացական երազանքը» չի հասկանում, թե ինչ է նշանակում ապաօլիգարխացում, որը նշված է Եվրահանձնաժողովի առաջարկի մեջ, ես կօգնեմ նրանց հասկանալ՝ սա նշանակում է Վրաստանի «ապաբիձինացում», կամ «ապաիվանիշվիլիացում»։ Ուրեմն սա է պետք վրացիներին, որ նրանք այլեւս պատանդ չլինեն մեկ հոգու մոտ։ Մենք բանաձեւ ենք ընդունել, որտեղ նշվում են պատժամիջոցները, եւ պետք է մտածել դրա մասին։
Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք երկրին ազատվել այնպիսի քաղաքականությունից որը նման է Կրեմլի բացահայտ քաղաքականությանը։ Իմ վերջին հարցն այն է, որ մենք պետք է ապավինենք քաղաքացիական հասարակությանը։ Մենք տեսնում ենք ջանքեր, և մարդիկ կազմակերպում են ամենամեծ բողոքի ակցիաները։ Ես տեսնում եմ լավատեսական ջանքեր այս երկրում քաղաքացիական հասարակության կողմից, և կարծում եմ, որ նրանք կանեն իրենց աշխատանքը, և հուսով եմ, որ այս մարդկանց հետ միասին մենք կլինենք ԵՄ ընտանիքում», – ասել է Յուկնևիչենեն: