Ռուսաստանը չեղարկել է ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները

Ռուսաստանը չեղարկել է ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները

Հուլիսի 15-ից Ռուսաստանում հանվում են ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականին կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օպերատիվ շտաբի հայտարարությանը։

Ավելի վաղ՝ հուլիսին, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հրամանագիր էր ստորագրել, որով վերացվում են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումները։ Գերատեսչությունում նշել են, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանում և աշխարհում համաճարակի ինտենսիվության շարունակական նվազմամբ։ tv9news.ge